20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սահմանամերձ Չինարիում զինվորի մահվան վերաբերյալ ստացված տեղեկությունները հակասական են

Այսօր` ապրիլի 18-ին մահվան ելքով դեպք է գրանցվել զինված ուժերում:

Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված զորամասում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ  Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող ծանր վիրավորվել է, սակայն ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

‘’Չորս ժամ առաջ Չինարի գյուղի հենակետի ուղղությամբ փոխհրաձգություն սկսվեց, որը տեւեց մոտ երկու ժամ, կրակել են նաեւ գյուղի ուղղությամբ, այս պահին խաղաղ է’’,- ասաց գյուղապետը: Ըստ գյուղապետի, զինվորը մահացել է հակառակորդի կրակոցներից:

Նա նշեց, որ գյուղի համար նման կարգի փոխհրաձգությունը դարձել է սովորական: ‘’Մեր գյուղի վերջին տունը սահմանային հենակետից 600 մետր հեռավորության վրա  է գտնվում’’,- ասաց Սամվել Սաղոյանը: Սա այն ամենն էր, ինչ մեզ տեղեկացրեց Չինարիի գյուղապետը զինվորի մահվան հետ կապված:

Մինչդեռ ըստ  ՀՀ ՊՆ լրատվական ծառայության, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ