15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բրյուսովի շրջանավարտների միավորումը կապ չունի

“Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի մամուլում տարածված` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի պահանջի մասին հաղորդագրության հետ: “Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք փորձ կարվի կապել մեր միավորման հետ, կդիտարկվեն որպես սադրանք:

“Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում՚” ՀԿ-ն հայտարարում է, որ ոչ մի որոշում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ չի կայացվել:

Միավորման վարչությունը ս.թ. ապրիլի 16-ին կայացած քննարկման ժամանակ իր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ նշել, որ այն չի կարող չանդրադառնալ համալսարանի ուսումնական գործընթացի եւ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Նմանօրինակ ինքնակոչ հայտարարությունները, որոնք քողարկվում են մեր կազմակերպության անվան տակ, նպատակ ունեն սրելու իրավիճակը հօգուտ տարբեր քաղաքական խաղարկումների”,-ասված է հաղորդագրությունում:

 

18.04.2012թ.

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ