01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ողբերգական սպանություն Երեւանում. թոռը կացնահարել է տատին /վիդեո/

Ապրիլի 19-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում: Ըստ նախնական տեղեկությունների` թոռը կացնահարել է տատին, ով հիվանդանոցում մահացել է:

Այդ մասին Henaran.am-ին հաղորդեց ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհաղորդի  տուժողի և մարդասպանի մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին, ժամը 15.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանի տանտիրուհին հանկարծամահ է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 29-ամյա Արամ Սուքիասյանը կացնով հարվածել է իր տատին՝ 83-ամյա Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Արամ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Տեսանյութը` newsarmeniatv.com-ի

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ