27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աատվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

Ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Եվ Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով երազանքներ պահած թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ