Արամ Սարգսյանը հիվանդ էր եկել հանրահավաքի
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ողջույնը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի մասնակիցներին փոխանցեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` հայտարարելով, որ Արամ Սարգսյանը հիվանդ է , ջերմություն ունի: Արամ Սարգսյանը ելույթ չունեցավ, նա նստած էր հարթակի ետնամասում` Փառանձեմ մայրիկի կողքին:
Ի դեպ, հանրահավաքի սկզբում Փառանձեմ մայրիկը վարդերի փունջ նվիրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանին:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթին հաջորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նա հայտարարեց, որ տեխնիկական խնդիրներից ելնելով այսօր քիչ կխոսի:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ հայկական լրատվամիջոցների անդրադարձին ՀԱԿ-ի գործունեությանը: Նա նշեց, որ այն փուլում, երբ շարժումը հզոր էր, բոլորը միահամուռ էին` հավանություն էին տալիս նրա գործունեությանը, երբ հոգնածություն եղավ, բոլորը չարախնդացին, որ Կոնգրեսը վերանում է, երբ անձրեւոտ եղանակ էր, ասում էին, թե հանրահավաքը սակավամարդ է: ՀԱԿ առաջնորդը նշեց, թե հիմա թող տեսնեն այս բազմամարդ հանրահավաքը: