“Նոր ալիք-2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը /վիդեո/
“Նոր Ալիք-2012”-ի մոսկովյան նախընտրական փուլի արդյունքում որոշվել է, որ այս տարի մեր երկիրը հեղինակավոր մրցույթում կներկայացնի երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանը:
Սուրեն Առուստամյանը հանրությանը հայտնի դարձավ “Հայ սուպերսթար-4” նախագծից, սակայն մինչ նախագիծը Սուրենը մի քանի տարի շարունակ հանդես էր գալիս ակումբային ելույթներով: Այժմ էլ մեծ հաջողությամբ շարունակում է ակումբային ելույթները իր` “Suren Arustamyan Blues Band” խմբով:
Բացի համաշխարհային հիթերից, Սուրենը վերջերս սկսել է կատարել նաեւ իր երգերը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող նախընտրական փուլին Հայաստանից մասնակցում էին Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ Մերի Մնջոյանը: