01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Ստյոպա Սաֆարյան, Օսկանյանի,Արմեն Ռուստամյանի, Հմայակի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘Ժառանգություն’ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չէ Ստյոպա Սաֆարյանի այն կարծիքի հետ, թե ընտրությունների վերահսկման միջկուսակցական  շտաբը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբն է: Նա հավելեց, որ համաձայն չէ այլ քաղաքական գործիչների հետ եւս. ‘Ստոպայի հետ համաձյան չեմ, համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Հմայակ Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի եւ իրենց սպասարկող լրատվամիջոցների հետ’,-ասաց նա:

Այն հարցին, թե նշված գործիչների ո՞ր մտքերի հետ համաձայն չէ, Հովհաննիսյանն ասաց.’Այն պատասխանների հետ համաձայն չեմ, որոնք  տրվել են, մինչ Ստյոպա Սաֆարյանի արած հայտարարությանը’:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ին Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ ‘Ժառանգություն’ կուսակցությունը չի մասնակցում ‘Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը’` հավելելով, որ թե՛ Հմայակ Հովհաննիսյանի, թե՛ Վարդան Օսկանյանի հարցազրույցները, նրանց չքննադատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը վկայելու են գալիս, որ ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ Ռոբերտ Քոչարյանի:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ