“Կարող, թե անմիտ նրանք իմ գործընկերներն են … ” Նազենին ուզում է, լռել, բայց
Ազգային երաժշտական մրցանկաբաշխությանը շատերն բախվեցին հաղորդավարական ՛՛վարպետության՛՛ հետ: Բախտի բերմամբ թե պատահմամբ հաղորդավար դարձած լինելու հանգամանքը իրենն արեց այդ օրը. հաղորդավարներից մեկը, դե գիտեք որ մեկը, մի ձայնի ճվում էր (թե ասա քեզ չէիր խղճում, գոնե մեզ խղճայիր) ու չլմփ-չլմփ համբուրում էր ձեռքի տակ ընկածներին:
Ահա այստեղ նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես հիացած չեն եղել Նազենի Հովհաննիսյանով, հիշեցին նրան: Henaran.am-ի հետ զրույցում Նազենին նշեց.
՛՛Միայն մի բան պետք է ասեմ, որ այս տարվա մրցանակաբաշխությունը ինձ բոլորովին չուրախացրեց և կոնկրետ շատ հարցերում տխրեցրեց, բայց երբևէ թույլ չեմ տա ինձ քննադատական բան ասել կոլեգաներիս հասցեին երկու պարզ պատճառով. նախ այն, որ ես “Հանրայինում” չաշխատելով՝ չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ նսեմացնում եմ, թեև պատկերը հուսադրող չէ եւ երկրորդ՝ նրանք իմ կոլեգաներն են՝ լավ թե վատ, կարող թե անմիտ, նրանք իմ գործընկերներն են կամ էին … եթե ավելին խոսեմ, կարող է շատ սուր ստացվել, ավելի լավ է բազմանշանակ լռեմ ՛՛: