Որ էս գլխից արդեն ասում են` կեղծվելու է, վկայում է նրանց թուլության մասին. հոգեբան
“Այսօր իշխանությունները կյանքի իրական պատկերն ավելի կավ գիտեն, քան ընդդիմությունը, որն ասում է` ես ձեզ ազատություն կտամ”,- լրագրողների հետ հանդիպմանը Հենարան” մամուլի ակումբում ասել է գրականագետ Վարդան Դեւրիկյանը:
Ըստ նրա, մարդիկ հոգնել են ազատությունից, նրանք կարող են իրենց ազատությունը դրսեւորել, օրինակ, հեռուստացույց նայելով կամ ընդդիմադիր մամուլ կարդալով: Հայաստանի ամենամեծ ողբերգությունը, Դեւրիկյանի խոսքով, այն է, որ մարդիկ ուզում են ազատությունից բացի, այլ բան ունենալ:
Անդրադառնալով Henaran.am-ի այն նդիտարկմանը, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է, թե մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են, Վարդան Դեւրիկյանն ասել է, որ ցանկացած քննադատություն օգտակար է, անգամ եթե այն անհեթեթ լինի:
Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշել է, թե ցանկացած ընդդիմության ֆունկցիան բացասական երեւույթները նկատելն ու դա հասարակությանը ճոխացրած ներկայացնելն է :”Ընդդիմությունն ընդհանրապես պետք է բացասական խոսի, բայց, որ էս գլխից արդեն ասում են` կեղծվելու է, դա վկայում է նրանց թուլության մասին,-նշել է նա”:
Հոգեբանն ասել է, նաեւ որ նման հայտարարությունները նաեւ զգոնացնող ազդեցություն կարող են ունենալ: