18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սյուզի Կենտիկյանի մրցակիցն արդեն հայտնի է

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտուհի, WBA, WIBF, WBO եւ աշխարհի  “Super Champion Belt” գոտիների տիրուհու` Սյուզի Կենտիկյանի  առաջիկա մրցակիցն արդեն հայտնի է: Կենտիկյանn իր ուրախությունն է հայտնել, որ մենամարտը կայանալու է Ֆրանկֆուրտում, եւ իրեն արժանի մրցակից է համարել Մելիսային:

“Ես ուրախ եմ, որ մենամարտը տեղի է ունենալու Ֆրանկֆուրտում: Մելիսան արժանի մրցակից է: Նա հաղթել է մի քանի հայտնի մարզուհիների: Ես վստահ եմ, որ ծանր մենամարտ է լինելու: Սակայն չեմպիոնական տիտղոսների համար պետք է պայքարել”,- Կենտիկյանի խոսքը փոխանցում է Boxingscene էլկտրոնային կայքը:

Սյուզի Կենտիկյանի մարզիչը նույնպես վստահ է Սյուզիի ուժերի վրա, եւ նշել է, որ առանց խնդիրների կպաշտպանի իր տիտղոսները:

Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում 15-րդ անգամ կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը ամերիկացի Մելիսա Մաքմոռուի դեմ պայքարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ