08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մտավոր սեփականության ոլորտի խախտումները գերակա են արվեստի ոլորտում

“Մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումները հիմնականում արվեստի բանագավառում են կատարվում”,- մտավոր սեփականության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը: “Խանութներում հաճախ վաճառվում են ոչ լիցենզավորված սկավառակներ: Խախտումներ լինում են նաեւ ապրանքանշանների հետ կապված, երբ մի ապրանքի վրա փակցում են մի ապրանքանիշ, որը արտադրված չէ տվյալ արտադրամասի կողմից”,- նշեց նա:

Անդրանիկ Խաչիկյանը լրագրողներին հիշեցրեց նաեւ, որ իրենք մտավոր սեփականությունը գրանցում են:  “Շատ դեպքերում մեզ դիմում են լիարժեք տեղեկատվություն ստանալու եւ հասկանալու, թե որքանով է իրավունքը խախտվել: Մենք ավելի շատ արդյունաբերական մտավոր սեփականությունը գրանցելով ենք զբաղված”,- հիշեցրեց Խաչիկյանը:

Խաչիկյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանում մտավոր սեփականությունը բաժանվում է երկու մասի, որոնցից հեղինակային իրավունքի դեպքում գրանցում չի պահանջվում, իսկ արդյունաբերական սեփականության դեպքում նախատեսվում է  պարտադիր պետական գրանցում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ