Սիլվան ու Շիրազն անբաժանելի են. պանթեոնում հայրենիքի երգչի ծնունդը նշեցին /վիդեո/

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն ԱՆանյանն ու սփյուռքահայ մի խումբ գրողներ, ովքեր այս օրերին Հայաստանում են գրողների համահայկական համաժողովի շրջանակներում, ինչպես նաեւ Շիրազի անվան դպրոցի սաներն այսօր`Հովհաննես Շիրազի ծննդյան օրը, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն:
Սփյուռքահայ գրողներն ամեն մեկը յուրովի առանձնացրեց ու ընդգծեց Շիրազ բանաստեղծի մեծությունն ու անհատականությունը: Շիրազի անվան դպրոցի սաներն ասմունքեցին շիրազյան տողեր հեղինակի շիրիմի մոտ:
Երուսաղեմից Անուշ Նագաշյանն էլ շտապեց ծաղիկներ դնել Սիլվա Կապուտիկյանի շիրիմին, եւ նշեց որ իր համար Շիրազն ու Սիլվան անբաժանելի ու զուգահեռ են միշտ:
Հիշեցնենք, Շիրազը ծնվել է 1915թ-ին Ալեքսանդրապոլում, նա առանց հոր մնաց ցեղասպանության արդյունքում:
http://youtu.be/EmcyX_cEkTQ