09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրեցի Հովհաննես Դավթյանը Եվրոպայի ձյուդոյի առաջնության կիսաեզրափակչում է

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում, որն անցկացվում է Չելյաբինսկում, հերթական հաղթանակը տոնեց 60կգ քաշային Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը, եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գյումրեցի Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի հաղթող ու Աշխարհի սուպերգավաթի կրկնակի գավաթակիր:

Մեկնարկային երեք գոտեմարտեում գյումրեցի մարզիկը հաղթեց Յուհո Ռոյնվալին (Ֆինլանդիա), Իսկանդեր Օզքանօղլուին (Թուրքիա) եւ Բեկիտի Շուկվանիին (Վրաստան)։
Կիսաեզրափակիչում Դավթյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գեորգի Զանտարյան։

Կանանց մրցումներում իր առաջին մենամարտն անցկացրեց 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, որը պարտվեց ֆրանսիացի Լետիցիա Պաեին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ