22 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ընտրությունները չեն կարող կատարյալ լինել, քանի որ մարդիկ էլ կատարյալ չեն՛՛. միջազգային դիտորդ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեց միջազգային դիտորդ, ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի/Այ Էֆ Ի Էս/ տնօրեն Մայքլ Գետոն: Այդ կազմակերպության նպատակն է՝ օժանդակել ընտրական գործընթացներին ամբողջ աշխարհում եւ նպաստել ընտրական մշակույթի ձեւավորմանը:

՛՛Ես չեմ խոսի քաղաքական հարցերից, թե ում վարկանիշն է բարձր կամ ցածր, այլ կներկայացնեմ մեր գործունեության չորս ուղղությունները՛՛,- ասաց Մայքլ Գետոն:

Փորձագետը նշեց, որ  առաջին ուղղությունը դա ընտրությունների կառավարումն է եւ վարչարարությունը, երբ ուսուցման դասընթացներ են պատրաստում ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: Հաջորդ ուղղությունը ընտրական վեճերի կարգավորումն է՝ ընտրական վեճերի  պրոցեսը բարելավելու նպատակով: Մյուս երկու ուղղություններն են՝ ընտրողների գրանցումն ու ընտրողների իրազեկումը: Վերջին գործառույթի նպատակն է կրթել եւ իրազեկել ընտրողներին, որպեսզի ապահովվի նորմալ ընտրական գործընթաց:

Մայքլ Գետոն նշեց, որ իրենց կազմակերպությունն աշխատում է մի քանի միջազգային կազմակերպությունների  հետ, իսկ հայկական պետական մարմնիններից՝ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության, ԿԸՀ-ի եւ նաեւ ԱԺ-ի հետ: Իսկ ոչ կառավարական կազմակերպություններից նա մատնանշեց ՛՛Փարոսը՛՛ եւ ՛՛Ընտրությունը քո իրավունքն է՛՛ հասարակական կազմակերպությունը:

Անդրադառնալով ընտրական վեճերին, Մայքլ գետոն նշեց.՛՛Ընտրական վեճերը բոլոր երկրներում տարբեր ձեւով են մեկնաբանվում, դա նորմալ եմ համարում, որ կան անհամաձայնություններ: Այդ դեպքում մենք հրավիրում ենք փորձագետների, իրավաբանների, որպեսզի  սահուն կերպով  հարթվեն այդ վեճերը՛՛:

՛՛Մենք ցանկանում ենք, որ ընտրական գործընթացները լինեն բաց եւ թափանցիկ: Ցանկացած երկրում ընտրությունները լուրջ միջոցառումներ են,ահա ինչու մենք տրամադրում ենք  տեխնիկական աջակցություն:  Ընտրությունները կատարյալ չեն կարող լինել, քանի որ ընտրությունները կազմված են մարդկանցից, իսկ մարդիկ կատարյալ չեն՛՛,- եզրափակեց Մայքլ Գետոն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ