ՀՀ նախագահի բախտի բանաձեւը
“Շատ հաճախ մարդ ասում է` մենակ ես ինչ կարող եմ անել: Մեկը բախտ ունի, իսկ ես չունեմ: Իմ բախտը չի բերում”,-այսպես դիմեց Լոռու մարզի Տաշիր քաղաքի ընտրողներին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա` մեզնից յուրաքանչյուրը, եթե բարի նպատակ դնի, կհասնի իր ուզածին: Բախտը Սերժ Սարգսյանի խոսքով` անբաններին, ծույլերին, պոռոտախոսներին չի սիրում եւ պիտի աշխատել չվազել բախտի ետեւից, որպեսզի հաջողության հասնենք:
Հանրապետականի առաջնորդի խոսքով` բախտը այդ հարցում արդար է: Իսկ Հայսատանի բախտը 20 տարի առաջ որ ասում էին` չի բերի, նման տեսակետ ունեցողները սխալվեցին. “Հայաստանի բախտը բերել է, ուժեղ եւ պաշտպանված հայրենիք ունենք”, -ասաց իշխող կուսակցության նախագահը` ավելացնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը հիմա թեքվում է դեպի մարդը:
Պարզաբանելով իր միտքը` Սերժ Սարգսյանն ասաց, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատի իր հնարավորությունները` ունենալու ավելի ուժեղ Հայաստան: