09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանն իրեն ապահովագրել էր

Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գորիսի կենտրոնական հրապարակում հանդիպեց ընտրողների հետ:

Henaran.am-ի  թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում տեղացիներից համարյա ոչ ոք չկար:  Ծառուկյանի  հետ հանդիպմանը  հրապարակը լցնելու համար մարդիկ էին բերվել Վայքից, Ջերմուկից, Եղեգնաձորից եւ Կապանից: Հրապարակում նաեւ կայանել էին մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք Վայոց ձորի պետհամարանիշներ ուենին:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացել էր, որ կձախողի ԲՀԿ հանդիպումները Գորիսում, ուստի եւ Ծառուկյանը ապահովագրել էր իրեն` մարդկանց բերելով Վայոց ձորի մարզից: Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ անդամ է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ