12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բաբուխանյանը Վարդան Օսկանյանին բնորոշել է որպես “ամերիկյան շահերի շպիոն”

“Հայաստանում ստեղծվել է 2 ճակատ` ազգային պահպանողական ուժերը, որոնք համախմբվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, եւ “լեւոնաքոչարյանական ուժերը”, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի քաղաքացիական պատերազմի”: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Հայկ Բաբուխանյանը:

Բաբուխանյանի կարծիքով` ԲՀԿ-ում այժմ ստեղծվել է 2 թեւ` մեկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մյուսը` “ամերիկյան շահերի շպիոն” Վարդան Օսկանյանը, ով, նրա կարծիքով, դաշնակցում է ծայրահեղ լեւոնական ընդդիմադիր ուժերի հետ:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր շահերին` Հայկ Բաբուխանյանը նշեց, որ նրանց նպատակները տարբեր են. “Տեր-Պետրոսյանի համար կարեւորն իշխանությանը հեռացնելն է, ոչ թե իշխանության գալը, Քոչարյանի համար հակառակն է` նա տենչում է վերադարձնել իշխանությունը”: Նրա կարծիքով չնայած այն բանին, որ ընդհանուր դրդապատճառները տարբեր են, այդ 2 ուժերը համախմբվել են, քանի որ կան նաեւ ընդհանուր նպատակներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ