14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ի աշխատանքների մոնիթորինգ. Հանրապետական կուսակցություն

‘Մանդատ’ տեղեկատվական ՀԿ-ն 2007թ-ից իրականացրել է ‘ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ’ ծրագիրը:  Մասնավորապես ՀՀԿ խմբակցության մասով`  ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորները չորրորդ գումարման ԱԺ-ում հանդես են եկել 137 օրինագծերով եւ օրենսդրական փաթեթով:

Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության 2010թ աշնանային նստաշրջանից մինչեւ չորրորդ գումարման ԱԺ գործունեության ավարտը ամենաշատ կողմ քվեարկածների տասնյակում բոլոր տասը պատգամավորները Հանրապետական են, ամենաշատը քվեարկածների տասնյակում նույնպես բոլոր տասը պատգամավորները Հանրապետական են, ամենաշատը ելույթ ունեցած կամ հարց տված պատգամավորների տասնյակում կա միայն մեկ Հանրապետական պատգամավոր , ամենաշատը դեմ քվեարկածների տասնյակում չկա ոչ մի Հանրապետական պատգամավոր:

Ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակում Հանրապետականները չորսն են:

Նշված ժամանակահատվածում խորհրդարանում ՀՀԿ-ի 63 պատգամավորից ելույթ  ունեցել է միայն 23-ը: Ամնենաշատը ելույթ է ունեցել Ռաֆիկ Պետրոսյանը՝19անգամ: Ամենաշատը հարց տվել է Արայիկ Հովհաննիսյանը՝ 31անգամ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն 4-րդ գումարման խորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է. ունի 63 պատգամավոր. 23-ն ընտրվել է մեծամասնական, 40-ը` համամասնական ընտրակարգով: կանայք ընդամենը 2-ն են: Իսկ Կառավարությունում Հանրապետական են վարչապետը եւ 18 նախարարներից  11-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ