Ծեծկռտուք Կոմիտասում` մահվան ելքով
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:
Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Հաջորդ օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ Հարությունյանին:
Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին եւ պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի հատկանիշներով:
Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:
Ապրիլի 26-ին, ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: