31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր է փայփայում. Է.Շարմազանով

ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 26-ին ընդունել է գերմանացի լրագրող Ֆրանկ Նորդհաուզենին:

Եվրոպացի լրագրողին հետաքրքրում էին Էդուարդ Շարմազանովի գնահատականները Ազգային ժողովի  ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂՀ հիմնախնդրի եւ Իրանի շուրջը ծավալվող հնարավոր զարգացումների վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները  վճռական են տրամադրված արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Է. Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը շարունակում է կողմնակից մնալ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն եւ դեմ է ցեղասպանության եղելությունը քննարկման նյութ դարձնելուն: Ըստ Շարմազանովի` դա համազգային մոտեցում է, որի իրականացնողը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այնինչ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր փայփայում:

Անդրադառնալով Իսրայելի ` Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Ըստ ԱԺ փոխնախագահի` ռազմական ճանապարհով խնդրի լուծումը հղի է բազում վտանգներով, տարածաշրջանային սոցիալական լուրջ աղետով: ‘Խնդրի խաղաղ կարգավորումը բոլորի հաղթանակը կլինի, հատկապես, որ հարցի խաղաղ լուծման միջոցները դեռ սպառված չեն’,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ