Ռուսական ԶԼՄ-ներն ու սոցիոլոգները խոսում են Հայաստանում սպասվող ընտրություններից /վիդեո/
Ռուսաստանի “Առաջին ալիքը” հատուկ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասին` հրապարակելով սոցիոլոգների կարծիքները եւ հարցումների արդյունքները, ըստ որոնց խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել ընտրողների մոտ 70 տոկոսը:
Ռուս սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն ` ընտրողների 39 տոկոսը պատրաստվում է քվեարկել “Հանրապետական” կուսակցության օգտին: 2-րդ տեղում քիչ տարբերությամբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 36 տոկոսը:
Հասարակական կարծիքի ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆյոդորովը նշում է, որ առայժմ իրենք շարժում են նկատում միայն “Հանրապետական” կուսակցության մոտ, որը վերջին 2-3 շաբաթվա ընթացքում ավելի է ամրապնդել իր դիրքերը, իսկ ահա “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հակառակը` վարկանիշի անկում ունի, ինչը, Ֆյոդորովի կարծիքով, կապված է սկանդալների հետ:
Ռուսական “Ռոսիա 24”-ը նույնպես անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին, նշել է, որ բացարձակ առաջատարն այստեղ ՀՀԿ-ն է, որին հաջորդում է “Հայաստանի ամենահարուստ մարդկանց” կուսակցությունը` “Բարգավաճ Հայաստանը”: Ռուս լրագրողը ընդգծում է նաեւ ընտրողների վսըահությունը ամենահին մեկդարյա պատմություն ունեցող ՀՅԴ-ին:
http://youtu.be/H_LX5z7g8Lg