11 ազգային փոքրամասնություններ սատարում են ՀՀԿ-ին
11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարեց առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին:
Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով:
Միջոցառմանը մասնակցած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ցուցահանդես, որի ժամանակ ազգային փոքրմասնությունները հանրությանն են ներկայացրել իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Տոնախմբությունը եզրափակվել է “Առնո Բաբաջանյան” համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով: