11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փակ ճանապարհի համար ծեծել են գյուղապետին

Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանից  ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև:

Գյուղապետը փորձել է հարթել միջադեպը, սակայն այդ ընթացքում Կամո Հ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածքներ: Համլետ Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ