19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ժողովուրդը մինչեւ վերջ մնաց, թրջվեց. Արամ Մանուկյանը Վանաձորում նոստալգիա է ապրել

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շուրջ 3 հազար կլիլոմետր ճանապարհ է կտրել-անցել այս քարոզարշավի ընթացքում, 9-րդ մարզը, որ այցելել են ՀԱԿ գործիչները, Լոռին է եղել: Մայրաքաղաքից դուրս շուրջ 33 հանդիպում  են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Վանաձորյան հանդիպումը ոգեւորել է Արամ Մանուկյանին: “Մի քիչ հիշեցնում էր ազգային զարթոնքի` 88-ի հանրահավաքները, հորդառատ անձրեւ էր, բայց ժողովուրդը մինչեւ վերջ  մնաց, թրջվեց հանրահավաքը կայացավ”,-նշեց  Արամ Մանուկյանը եւ հավելեց, որ այդ ակտիվացումը ոգեւորում է իրեն: Արամ Մանուկյանն այս ակտիվության մեջ է տեսնում ընտրակեղծիքների դեմ պայքարը: Ընտրություններից առաջ վերջին հանրահավաքը ՀԱԿ-ը կանցկացնի մայիսի 3-ին` Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ