14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը հիմնված է քաղաքական հայտարարությունների վրա. Շարմազանով /վիդեո/

“Ափսոսանքով պետք է  նշեմ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցն այս անգամ չէր արտացոլում այն դրական դինամիկան, բարեփոխումներն ու մթնոլորտը, որն առկա է այսօր եւ որի մասին խոսում են նաեւ  մեր ընդդիմադիր գործընկերները:

Այնտեղ չեն արտացոլվում այն հավասար հնարավորություններն ու պայմանները, ազատ եթերային դաշտը, որոնք տրված են ընտրություններին մասնակցող բոլոր դաշինքներին եւ կուսակցություններին”, – այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցին, որտեղ քննադատության էր ենթարկվում իշխանությունը:  Շարմազանովը նշել է, որ զեկույցը միակողմանի է եւ ոչ ամբողջական:

“Ավելին, այնտեղ նաեւ հղում է արվում որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին, իսկ քաղաքական ուժերը չեն կարող հիմք կամ փաստ հանդիսանալ այս կամ այն լուրջ  զեկույցի համար, որովհետեւ նախընտրական փուլում քաղաքական ուժերի հայտարարությունները կարող  են դիտվել նաեւ որպես մարտավարական ու քարոզչական հնարք”,-շեշտել է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նաեւ մի քաի օրինակներ բերեց  զեկույցում նշված դիտարկումներից: Այնտեղ, օրինակ, նշվում է, որ մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը  ՀՀ նախագահը եւ պետական պաշտոնյաները լայնորեն լուսաբանվել են:

“Օրենքը չի  արգելում նախագահին եւ պետական այլ պաշտոնյաներին մինչ քարոզարշավի մեկնարկը լուսաբանել, որովհետեւ աբսուրդ է, եթե պետության ղեկավարը կամ պետական պաշտոնյաները չլուսաբանվեն:

Մյուս կողմից, եթե իրենք նկատի ունեն, որ մինչեւ քարոզարշավը լայնորեն լուսաբանվել են, հիմա հավասար պայմաններ են, դա պետք է դրական լույսի ներքո նայել”,-Henaran.am-ին ասել է Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը հերքել է զեկույցում նշված այն դիտարկումը, թե ապրիլի 19-ին Էջմիածնում աշակերտներին եւ  մանկավարժներին ստիպել են մասնակցել ՀՀԿ հանրահավաքին: Շարմազանովը նկատել է, որ  օրենքը նաեւ չի արգելում հանդիպումներ ունենալ դպրոցի տարածքում:

Շարմազանովն ասել է, որ օրենքով արգելված չէ քաղաքական ուժերի հանրահավաքները տեսանկարահանելը, ինչի մասին եւս  դիտարկում կար ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում: ”Այս ամենը խոսում է այն մասին, որ կամ ոչ պրոֆեսիոնալ են եղել զեկույց կազմողները, կամ շտապել են, կամ ավելի շատ տուրք են տվել քաղաքական հայտարարություններին:

Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի զեկույցը վերանայվի եւ վերջանական զեկույցը լինի ավելի ամբողջական: Փաստն այն է, որ  այս քարոզարշավը ՀՀ-ում աննախադեպ է իր ազատությամբ, հավասար  հնարավորություններով եւ եթերային բազմազանությամբ”,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ նշել է, որ լրատվամիջոցների կողմից լուսաբանվելու առումով ՀՀԿ-ն զիջում է մյուս քաղաքական ուժերին` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, թեեւ այսօր ՀՀԿ-ն է հանրապետության ամենազդեցիկ քաղաքական ուժը:

http://www.youtube.com/watch?v=xlkbrCFmlj8&feature=youtu.be

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ