11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնաբերվել է ծեր կնոջ կապկպված դիակ` բռնության հետքերով

Ապրիլի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ  իր հարեւանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված եւ ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1934 թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու  ոտքերը կտորներով կապված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ