03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

4.5 մլն դոլարի չափով դեղորայքի նվիրատվությունը ժամանում է Հայաստան

Ապրիլի 27-ին, դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն դոլար, ժամանել է Հայաստան Ամերիկայի կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում:

Մաքսազերծման գործընթացից հետո, դեղամիջոցներն առաքվել են ԱՄՆ-ի գործընկեր Միջազգային օգնություն և զարգացում (IRD) կազմակերպությանը հետագա բաշխման համար: Արդեն տասներկու տարի է, ինչ IRD -ն աշխատում է Հայաստանի տեղական կլինիկաների հետ բաշխելով անվճար դեղամիջոցներ հասարակության առավել խոցելի խմբերին, այդ թվում նաև տարեցներին և երեխաներին: Այս բեռը, որը նվիրաբերվել է ամերիկյան ընկերությունների կողմից, խոշորագույններից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում և ընդգրկում է մեծ պահանջարկ ունեցող դեղորայք, որոնք նախատեսված են հիպերտոնիա, շաքարախտ, և այլ հիվանդությունների բուժման համար:

ԱՄՆ պետ դեպարտապենտը տրամադրում է մարդասիրական աջակցություն նախկին Խորհրդային Միության երկրներին 1992թ.-ից: Այն բազմակողմանի է և ներառում է տարբեր ապրանքների, դեղամիջոցների և սննդի նվիրատվություն, ինչպես նաև փոքր վերանորոգման ծրագրեր: Մինչ օրս Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնությունը գնահատվում է ավելի քան 410 մլն դոլար:


KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ