17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանից 28.500 տոննա բանջարեղեն է արտահանվել

՛՛Գարնան գյուղանտնտեսական տարին սկսելուց առաջ նախարարության կողմից իրականացվել է մոնտիրոնգ վերամշակվող կազմակերպությունների կողմից մթերման պահանջարկի վերաբերյալ, առաջին անգամ այդ տեղկատվությունը տրմադրվել է գյուղացիներին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Այս տեղեկատվությունը տրամադրցվում է, որպեսզի գյուղացին հասկանա, թե իր համայնքի որ գործարանը որքան պտուղ-բանջարեղեն է պատրաստ մթերելու:   Փոխնախարարի խոսքով՝ գործում է նաև թեժ գիծ, որի միջոցով գյուղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները:

Ամփոփելով տարին՝ Մակարյանը հայտնեց, որ մթերման հետ կապված խնդիրներ են առաջացել ՛՛Բորոդինոյի՛՛, Էջմիածնի պահածոների գործարանի և Վայոց ձորի մարզում ՛՛Արենիի՛՛ մոտ: Վերջիններս հրաժարվում էին մթերումից, քանի որ, փոխնախարարի խոսքով, իրացման խնդիրներ ունեին: ՛՛Մենք բանակցել ենք և հնարավորության սահմաններում օգնել ենք նրանց՛՛,-նկատեց Մակարյանը:

Նախորդ տարվա ընթացքում գյուղացիներին տրամադրվել է 156 մլն դրամի կանխավճար և 217 մնլ դրամի բուժանյութեր: Իրացվել է 215 հազար տոննա, օրինակ՝ իրացվել է 175 հազար տոննա խաղող: Այս տարիները նախորդ տարվա համեմատ աճել են: Ընդհանուր առմամբ արտահանվել է 28.500 տոննա պտուղ բանջարեղեն:

Հայաստանից արտահանում կատարվում է հիմնականում ՌԴ, Ուկրաինա: ՛՛Արատահանվում է ծիրան, կեռաս, կաղամբ, կարտոֆիլ, վարունգ, դեղձ՛՛,-նշեց փոխնախարարը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ