Հայաստանը մամուլի ազատության խնդիր ունի . Freedom House
“Freedom House” հայտնի կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը` “Մամուլի ազատությունն աշխարհում”, որը հիմնված է 2011-ի տվյալների վրա: Այս անգամ Հայաստանը կրկին ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցանկում է:
Ցանկում հայտնված 197 երկրներից կազմակերպությունն ազատ է համարում 66-ը, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ:
Հայաստանն այս տարի հայտնվել է Անգոլայի եւ Պակիստանի միջեւ` 65 միավորով: Ամենավատ վիճակը Հյուսիսային Կորեայում է, որի միավորը 97-ն է: Մինչ 2002-ը, երբ եթերազրկվեց “Ա1+” հեռուստաընկերությունը, Հայաստանը գտնվում էր ազատ երկրների շարքում:
Վրաստանն այս տարի 3 միավորով առաջընթաց է գրանցել` 55 միավորից հասնելով 52-ի: Իսկ Ադրբեջանը նույնիսկ մեկ միավորով զիջել է իր դիրքերը եւ 80 միավորով ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է: Նույն արդյունքն ունեն նաեւ Ռուսաստանն ու Զիմբաբվեն: