11 Հունվարի, Saturday, 2025
KFC

7-ի խորհուրդն ու ՀՀԿ-ն

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված կլինեն այբբենական կարգով:

Ինչպես արդեն հայտնի է, 1-ին համարի տակ ԲՀԿ-ն է, 2-ը` “Ժառանգությունը”, 3-րդ` ՀԱԿ-ը, 4-րդ համարի տակ հանգրվանել է ՀՅԴ-ն, 5-րդը Դեմկուսն է, 6-րդը` Կոմկուսը, “Հանրապետականը” 7-րդ համարն է, ”Միավորված  հայերը” –ը 8-րդն են: Ցանկը եզրափակում է ՕԵԿ-ը` 9-րդ համարով:

Հաշվի առնելով, որ հնագույն քաղաքակրթություններում 7 թվին հատուկ նշանակություն է տրվել, Henaran.am-ը փոքրիկ զրույց է ունեցել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ եւ փորձել է պարզել, թե ինչպես են վերաբերվում “Հանրապետականում” այս համընկնմանը:

“Յոթը շատ սիմվոլիկ թիվ է , հին հույների մոտ է եղել շատ սիմվոլիկ, նաեւ մաշտոցյան այբուբենում յոթերորդ տառը խորհրդանշում է էություն, իսկ էությունը Արարիչն է, ամեն ինչի սկիզբը”,-մեզ հետ զրույցում ասել է Շարմազանովն ու հավելել, որ նման համընկնումը պատահական չի համարում:

“Գուցե մի քիչ բարձր հնչի, բայց այս ժամանակահատվածում  Հայաստանի բարեփոխումների սկիզբն ու  ընթացքը կապված է ՀՀԿ-ի հետ, որն ամենահզորն է, ամենապետականամետն է եւ ամենավստահելին”,-շարունակել է Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ