11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հակերային հարձակում 1in.am-ի վրա

Երեկ` մայիսի 2-ին, ժամը 15:00-ից հետո մեր կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Տեղեկացնում է 1in.am կայքի խմբագրակազմը:

“Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները և ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման:

Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում և Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը:

Շնորհակալություն ենք հայտնում մեր մշտական ընթերցողներին հոգատարության համար, չլռող հեռախոսազանգերի և քաջալերանքների համար:

Հատկանշական է, որ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ և մամուլի ազատության նախօրեին”,-ասվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ