14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօրվա հավաքը ինձ համար համերգ է. Օսկանյանը կրկին քննադատեց ՀՀԿ-ին

“Քարոզարշավը կհիշվի միայն մի բանով, որ ստեղծվեց ընտրությունների վերահսկման միասնական միջկուսակցական շտաբը եւ սրանով այս ընտրությունները կմտնեն պատմության մեջ”,-այսօր ՀՀ քաղաքագետների միությունում ընթացող շտաբի նիստին հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` ամփոփելով քարոզարշավը:

Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընտրություների օրը գիշերը շտաբը աշխատելու է : Տեղի են ունենալու շտաբի անդամների բրիֆինգներ, տվյալները օնլայն մատուցվելու են նորաստեղծ monitoring politlogos. com կայքի միջոցով:

“Այսինքն` հանրության մշտարթուն աչքը ուղղված է լինելու բոլոր ընտրատեղամասերում, եւ մենք սա հրապարակում ենք, որ միասնական շտաբն իմանա, որ որեւէ բան այդ աչքից չի վրիպելու”,-հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ  Հանրապետականը չմասնակցեց քաղաքական բանավեճերի, որոց հրավերն ստացել է: Հմայակ Հովահաննիսյանն ասաց, որ ինքն օրինակ, հրավիրել էր Դավիթ Հարությունյանին:

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը` ամփոփելով ընտրարշավը կրկին նշեց, որ քաղաքակիրթ բանավեճեր, այդուհանդերձ չկայացան: “Դա կարողանալ անելու համար անհրաժեշտ էր իշխանության ներգրավումը, այն քաղաքական ուժի, որը պատասխանատվություն է կրում, բայց ժողովրդին ցույց տալու, ասելու բան չուներ , խուսափեցին դրանից եւ այդ բանավեճը չստացվեց: Այդ երեւույթը մենք  դրական ձեւով չենք հիշելու”,-հայտարարեց Օսկանյանը:

Նա նաեւ նշեց, որ հասարակությունն այսօր պատրաստ է ազատ ու արդար ընտրությունների գնալ, ինչի մասին վկայում են երեկվա հանրահավաքները:  Հիշեցնենք, որ երեկ Մատենադարանի հրապարակում ԲՀԿ-ն անձրեւի պատճառով “արագացված” հանրահավաք արեց, որը տեեւց ընդամենը 10 րոպե, իսկ Ազատության  հրապարակում ՀԱԿ-ն էր իր հերթական հանրահավաքն անցկացնում:

“Այսօրվա հավաքը ինձ համար համերգ է, Թաթայի, չեմ իմանաում ում, միգուցե ես էլ գնամ”,-նետեց Օսկանյանը եւ շարունակեց.”Կա մի շատ փոքր սահմանափակ փոքրամասնություն, դա իշխող կուսակցությունն  է եւ կա ջախջախիչ մեծամասնություն, դա ՀՀ բնակչությունն է եւ մյուս քաղաքական ուժերը”:

Նկատենք, որ այսօր Հանրապետության հրապարակում իր ամփոփիչ համերգ-հանրահավաքը կանցկացնի իշխող Հանրապետականը:

Օսկանյանն ասաց, որ եթե մենք ունենանք ազատ, արդար ընտրություններ, այս պատկերը կարտացոլվի հաջորդ խորհրդարանում, որտեղ քաղաքական մենաշնորհը վերացած կլինի, կկազմվի նոր կառավարություն, որն ըստ Օսկանյանի, կունենա մեր հասարակության լայն շրջանակների աջակցությունը եւ կկարողանա իրականացնել իրական փոփոխություններ եւ տնտեսական, եւ քաղաքական,  առումներով: “Մենք միասին կկարողանանք երկրրը դնել կայուն զարգացման հիմքի վրա”,-հայտարարեց ԲՀԿ-ականը Օսկանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ