Գլխավոր դատախազն արձագանքել է Սյունիքի մարզպետի գործողություններին/լրացված/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սիսիանի քաղաքապետրանը մերժել էր ՀՀԿ Սիսիանի մարզային կառույցի` մայիսի 4-ին հանրահավաք անցկացնելու դիմումը, քանի որ հրապարակը տրամադրվել է ուրիշ թեկնածուի:
Սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հայտարարել է, որ ամեն դեպքում հավաքը կայանալու է, եւ ոչ մեկը չի կարող իր դեմն առնել:
Նշենք, որ այսօր Սիսիանի հրապարակում, ժամը 17.00-ին պիտի կայանա թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանի նախընտրական հավաքը: Թեկնածուի շատբը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, եւ այսօր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը արձագանքել եւ տեղեկացրել, որ քաղաքական ոչ մի ելույթ չի լինելու, ժամը 12-ից 14-ը միայն համերգ է լինելու:
Այնուամենայիվ, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, քիչ առաջ համերգը ընդհատել եւ ելույթ է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: