Տեր-Պետրոսյանը պատրաստ է նստել եւ խոսել Քոչարյանի հետ
Բավական շատ աշխատեցինք, մեր աշխատանքը գնահատում եմ դրական, այդպիսի ընդունելություն չէի սպասում: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ն այս քարոզարշավի ընթացքում ունեցավ երկու-երեք ՛՛ պրավալային՛՛ հանդիպում՝ Արտաշատում եւ Էջմիածնում, բայց ունեցավ նաեւ չեմպիոնական հանդիպումներ՝ Գյումրիում եւ Արթիկում:
՛՛Տպավորիչ էր Սյունիքի ընդունելությունը, նրանք ասես ոտքի էին կանգնել՛՛ ,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով.՛՛Մեզ հաջողվեց առաջ քաշել ծրագրեր, դժբախտաբար բանավեճ չստացվեց, քանի որ իշխող կողմը չցանկացավ բանավիճել, ասում են մայիսի 7-ից հետո կբանավիճեն, թող գնան մայիսի 7-ից հետո իրենց հարեւանների հետ բանավիճեն՛՛,-ասաց Բգրատյանը:
Նախկին վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե փոփոխություններ շատ շուտով չլինեն, ապա Հայաստանը արտաքին ագրեսիայի կենթարկվի, քանի որ այսպիսի երկիրը ոչ մեկին հետքրքիր չէ:
Դիտարկմանը, թե այս ընթացքում ՀԱԿ-ը ընտրազանգված է կորցրել, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դա այդպես չէ, եւ որ դա ասում են միայն իշխանական կայքերը, եւ մեկ էլ՝ Ահարոն Ադիբեկյանը, որին նախկին վարչապետը լավ ճանաչում է, թե ով է: Ըստ Բագրատյանի՝ ամոթ է, որ Ադիբեկյանին են մեջբերում:
Թե ինչու է ՀԱԿ-ը հարձակման թիրախ ընտրել ՀՀԿ-ին եւ ոչ՝ ԲՀԿ-ին, Հրանտ Բագրատյանը բացատրեց նրանով, որ ՀԱԿ-ը չի կարող պայքարել բոլոր քաղաքական ուժերի դեմ, ահա ինչու թիրախ է ընտրել Հանրապետականին:
՛՛Մենք 95 տոկոսը թողած պիտի հարձակվենք 5 տոկոսի դեմ: Ծառուկյանը տնտեսության մեջ քիչ տոկոս ունի եւ բացի այդ նա արտադրող է, ինչու հարձակվենք այդ հինգ տոկոսի վրա՞ ՛՛,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, նա պատասխանեց. “Դե իրա համար հարցազրույց տվեց էլի, ինչ եք ուզում, որ ասեմ Քոչարյանից, ես նրա երկրպագուն չեմ, նա սովորական հարցազրույց է տվել”: Բագրատյանը նշեց, որ Քոչարյանի անձը իրեն քիչ է հետաքրքրում, իսկ տնտեսական վիճակը վատ է եղել թե Քոչարյանի , թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ:
՛Հարցին, պատրաստ է արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը նստել Քոչարյանի դեմ դիմաց, որպեսզի խոսեն մարտի մեկից, Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ եթե նա նման ցանկություն հայտնի, ին քը կդիմի Լեւոն Տեր-Պետրոսյանին ժամանակ հատկացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նստել նրա դեմ դիմաց:
՛՛Վաղը չէ մյուս օրը ամբողջովին կեղծվելու են ընտրությունները, լցոնումներ կլինեն, ընտրակաշառք կբաժանեն, ի վերջո՝ թվեր կնկարեն՛՛,- հայտարարեց Բագրատյանը:
Henaran.am-ի այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չմիացավ վեց կուսակցությունների հայտարարությանը, որով պատրաստակամություն են հայտնում տեսանկարահանել ընտրությունների ընթացքը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.՛՛Մենք չենք միանում այն նախաձեռնություններին, որոնք նախաձեռնում է Հանրապետականը՛՛: