15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայթյունը “ցնցեց” Օսկանյանին, իսկ Աշոտյանը հիշեց նրա տիկնոջը

 

 

 

 

 

ՀՀ նախկին  արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, որը լծվել է քաղաքական մեծամասնություն հանդիսացող “Հանրապետականի” քննադատության գործին, ինչն ի դեպ, որպես կանոն անում է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցով,  օպերատիվ արձագանքեց այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունին:

Վարդան Օսկանյանը “հարմար” առիթն օգտագործեց եւս մեկ անգամ քննադատական հայտարարությամբ հանդես գալու համար: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում Վարդան Օսկանյանը գրում է.”Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Ըստ լուրերի՝ ավելի քան երեսուն մարդ, հիմնականում՝ երեխաներ ու երիտասարդներ, այրվածքներ են ստացել:

Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել”:

Վարդան Օսկանյանի գրառմանը կրկին “Ֆեյսբուք”-ում արձագանքել է ՀՀԿ-ական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա Օսկանյանին պատասխանել է հետեւյալ գրառմամբ. “Էրեբունի հիվանդանոցում եմ: Վարդան Օսկանյանից շատ անբարոյականություններ էի սպասում, բայց այս դժբախտության վրա աչոկ հավաքելը հրեշություն է ու ստորություն: Ձեր տիկնոջ բարեսրտությունն ունենայիք, որ գիտի երեխաների առողջության գինը…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ