12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Շրջիկ արկղերով քվեարկել են 1013 ստացիոնար բուժում ստացող ընտրող

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց ստացիոնար  բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման ձեւը:

Նրա խոսքով` ԸՕ-ն ամրագրել է երաշխիքներ այն ընտրողների համար, որոնք ստանում են ստացիոնար բուժում եւ հնարավորություն չունեն ներկայանալ ընտրատեղամասեր` քվեարկելու: Այդ դեպքում կիրառվում են  շրջիկ արկղեր եւ ապահովվում է քվեարկության գաղտնիությունը:

‘’70 բուժհաստատություններ լիազոր մարմնին են ներկայացրել իրենց մոտ բուժվող ընտրողների տվյալներ,որից հետո լիազոր մարմինը սահմանված կարգով նրանց հանել է իրենց հաշվառմանընտրական  ցուցակներից եւ ընդգրկել լրացուցիչ ցուցակում’’,- ասաց Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ նախնական տվյալներով 1991 ընտրողներից քվեարկել են 1013-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ