Լոռիում նախնական տվյալներով` առաջատարը ՀՀԿ-ն է
Լոռու մարզի /31-րդ ընտրատարածք/մի քանի գյուղական համայնքներում արդեն ավարտին է մոտենում քվեաթերթիկների մշակումը:
Նախնական տեղեկություններով` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Վահագնաձոր գյուղում 194 ընտրողից 160-ը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, 6-ը ԲՀԿ-ի, 4-ը ՕԵԿ-ի , 14-ը` ՀՅԴ-ի, 1-ը` Դեմոկրատական կուսակցության:
Քարաբերդում 52 վավեր քվեաթերթիկից 34-ը ՀՀԿ-ի օգտին է, 10 ԲՀԿ-ի, 3-ը` ՕԵԿ-ի, 4-ը` ՀՅԴ-ի, 1 ընտրող նախընտրել է “Ժառանգությունը”:
Անտառաշենի 120 ընտրողներից 94-ը իրենց քվեն տվել են ՀՀԿ-ին, 16-ը` ԲՀԿ-ին, 5-ը Դեմոկրատկան կուսակցությանը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: