Բրոնզե մեդալ Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությունից
Մայիսի 4-8 ը ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը:
Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երևան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երևան ՀՄՄ) և Դավիթ Ղազարյանը (66կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ):
Ալբերտ Մկրտչյանը կրելով 5 հաղթանակ և 1 պարտություն գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը և Շ. Աբաղյանը 2ական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից: Գ.Հակոբյանը և Մ.Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից:
Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեր հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, այն տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում:
Henaran.am-ին փոխանցում են Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայից