Համեստ ոստիկանապետը /վիդեո/
Ընտրական գործընթացներով զբաղվող պետական թե հասարակական կազմակերպություններն այս օրերին ամփոփում են իրենց աշխատանքը, փորձում գտնել բացթողումները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ “ջիպեր-միպեր” չեն լինելու, ոստիկանները աշխատելու են նոր որակով:
Երեկ ՀՀԿ գրասենյակում կազմակերպված տոնակատարության ժամանակ լրագրողները փորձեցին Գասպարյանից պարզել, թե ինչպես է գնահատում իր աշխատակիցների աշխատանքը:
“Բավարար եմ գնահատում, սակայն ես չէ, որ պիտի գնահատեմ, այլ հասարակությունը, ընտրողը”,-ասաց Գասպարյանը: Ի դեպ, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Ընտրությունն քոնն է” ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ կոնկրետ իրենց կազմակերպությունը բողոք չի արձանագրել:
“Ասեմ նույնիսկ, որ մի քանի տեղ կուտակումներ էին, եթե չլինեին ոստիկանները, ապա երեւի ոչ ցանկալի միջադեպ գրանցվեր”,-ասաց դիտորդական կազմակերպության ղեկավարը:
http://youtu.be/RCSpFAbyTGE