Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի նախարա՞ր. այս շաբաթ կպարզվի
ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է առաջարկվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Նախարարական այս պորտֆելը “Օրինաց երկիր” կուսակցությանն էր, բայց ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն այդ նախարարությունն իրեն է վերապահել:
Henaran.am-ը փորձեց Գագիկ Բեգլարյանից ճշտել, արդյոք նրան առաջարկել են նախարարի պաշտոնը, վերջինս խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ մամլո խոսնակին:
ՀՀԿ խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունում նման հարցեր չեն քննարկվել: “Երեւի այս շաբաթ գործադիրի նիստ կլինի եւ ամեն ինչ պարզ կդառնա”,-ասաց Է. Շարմազանովը: