07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82:

Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊԲ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ