14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ճարպակալո՞ւմ թե՞ անորեքսիա, որտե՞ղ է չափի սահմանը

Հավելյալ քաշ ունեցող անձը որոշ ժամանակ անց կարող է ունենալ հորմոնալ տեղաշարժեր, սակայն գիրությունը հորմոնի խախտման հետեւանք չի հանդիսանում: Նման դեպքերը կազմում են միայն 1-5 տոկոս, իսկ մնացած 95 տոկոսը կապված է սննդի սխալ օգտագործման եւ քիչ շարժունակության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը՝ խոսելով գիրության, անորեքսիայի խնդիրների վերաբերյալ: Էնդոկրինոլոգը նաեւ ասաց, որ ավելորդ քաշը հանգեցնում է սիրտ-անոթային եւ հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրների:
Նրա խոսքով՝  մարդու նորմալ քաշն իմանալու համար անհրաժեշտ է քաշը բաժանել հասակի թվի քառակուսուն եւ ստացած եթե ստացված թիվն ընկնում է 18-24 սահմանահատվածում, նորմալ է. ՛՛Ճարպակալման խնդիրը բարձր է հատկապես Երեւանում, իսկ մարզերում`քիչ, ինչը պայմամանովրած է ֆիզիկական ակտիվության հետ՛՛:

Բամինա Բաղրամյանի համոզմամբ՝ մարդ կարող է մի քանի օր շարունակ ոչինչ չուտել, դիետա պահել եւ նիհարել, սակայն որոշ ժամանակ անց հին սննդակարգին վերադառնալուց հետո կվերականգնվի նախկին քաշն ու նույնիսկ ավելին: Իսկ ուշ-ուշ ուտելուց սննի մեծ մասը վերածվում է ճարպի:

Անդրադառնալով անորեքսիա հիվանդությանը, բժիշկը նշեց, որ դա  լուրջ հիվանդություն է, մարդ այն ձեռք է բերում սեփական ձեռքերով: 100 տոկոս հոգեբանական խնդիր է: Ըստ նրա, հիմնականում աղջիկների մոտ է նկատվում այս հիվանդությունը ու հասունացման շրջանում: ՛՛Երբ կողքից ինչ-որ մեկը դիտողություն է անում, թե այս շորը վրադ լավ չի նստում, կամ գեր ես, այսինքն սկսում են ազդել հոգեբանորեն, սկսում են ինքնուրույն քաշը նվազեցնել` առանց որեւէ կողմնակի օգնության: Նվազեցնում ու մինիմալի են հասցնում ուտելը: Ժամանակի ընթացքում ստամոքսը կրճատվում է ու նույնիսկ այն ժամանակ, երբ ուզում են նորմալ ուտել, չեն կարողանում՛՛,- մանրամասենց էնդոկրինոլոգը:

Նրա խոսքով, անորեքսիայով հիվանդ լինելու փաստը բավականին ուշ է նկատվում, իսկ արդեն երբ որ նկատվում է, առաջացած են լինում մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ ֆիզիկական, խանգարվում է դաշտանային ցիկլը:

Ասուլիսին ներկա հոգեբան Արմինե Փաշայանի կարծիքով` ավելորդ քաշը համարվում է ամենաարդիական խնդիրներից մեկը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մարդկանց 50 տոկոսից ավելին ավելորդ քաշ ունի. ՛՛Ավելորդ քաշն ազդում է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա։ Բացասական է ազդում կյանքի որակի վրա, քանի որ առաջացնում է հույզեր, տագնապներ, անօգնականության զգացում թե միջանձնային շփման մեջ, եւ թե սեռական կյանքում: Այն հիմնովին չի բուժվի, եթե չտարվեն հոգեբանական աշխատանքներ՛՛:

Նրա համոզմամբ՝  իդեալական է այն քաշը, որում մարդն իրեն հարմարավետ է զգում:

Փաշայանը նաեւ ասաց, որ սնվելու երկու ձեւ կա, առաջին դեպքում, երբ քաղցած ես եւ հագեցնում ես քաղցդ, երկրորդ` երբ հագեցած ես, բայց գտնվում ես նյարդային վիճակում եւ անընդհատ ուտում ես: Ըստ մասնագետի, ճարպակալման գեն չկա, եւ գիրությունը ժառանգականորեն չի փոխանցվում,փոխարենը երեխաներին փոխանցվում են սնվելու լավ կամ վատ սովորույթները: Հոգեբանը նաեւ նկատեց, որ ավելորդ քաշի առկայությունը կանանց մոտ ավելի շատ է. ‘’Դա կապված չէ հղիության եւ կլիմաքսի հետ, այլ սոցիումի խնդիր է’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ