Երեխաներին հնարավոր չէ խաբել խաղալիքով
Որոշ ծնողներ կարծում են, որ նոր սարքավորումները թույլ են տալիս զարգացնել երեխաների ինտելեկտը: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ 7 ամսական երեխաները կարողանում են տարբերել շատ բարդ եւ ձանձրալի առարկաները` կենտրոնանալով միայն այն տեղեկությունների վրա, որոնք կարող են հասկանալ:
Ուսումնասիրության հեղինակ Սելեստա Կիդի խոսքով` երեխաների մոտ ճանաչողական գործընթացը փաստորեն տեղի է ունենում ինտուիտիվ մակարդակի վրա: Այսինքն` նրանք կազմակերպում են անհրաժեշտ տեղեկության “փնտրտուքը” այն բանի ընտրության տեսակյունից, ինչը լավագույն ձեւով է ընկալվում:
Եթե երեխան բախվում է ինֆորմացիայի հետ, որը շատ հեշտ է, նա կորցնում է հետաքրքրությունը դրա հանդեպ, քանի որ այն իրենից արժեք չի ներկայացնում` սովորելու տեսանկյունից: Դա ցույց է տվել փորձը, որի շրջանակներում գիտնականները փորձել են 7-8 ամսական 72 երեխաների ուշադրությունը գրավել` էկրանի վրա նրանց ցույց տալով տարբեր առարկաններ:
Մինչ երեխան շարունակել է նայել էկրանին, պատկերը չի փոխվել: Եթե նա մի կողմ է տարել հայացքը, այսինքն` կորցրել է հետաքրքրությունը, փորձը դադարեցվել է: Օրինակ` երեխաներին ցուցադրվել են տուփերից դուրս եկող առարկաներ: Հենց որ երեխաները գուշակել են գործընթացի սխեման, կորցրել են դրա հանդեպ հետաքրքրությունը: