Կրակոցներ Կոմայգում
Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Գևորգ Թ.-ն և հայտնել, որ անհայտ անձինք “Տոյոտա Պրադո” ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր և 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ. Բուզանդի փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է “Տոյոտա Պրադո” մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 1990 թ. ծնված Գոռ Տ.-ն և ուղևորը` 1991 թ. ծնված Գրիգոր Ե.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով “Բայկալ ՄՊ-654Կ” տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գևորգ Թ.-ի և Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:
Գևորգ Թ.-ին և Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: Այս մասին Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ Կոմայգին համարվում է տրանսվիստիտների եւ մարմնավաճառների հավաքատեղին: