14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նոր տեսախցիկներ մայրաքաղաքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց,
Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց,
Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց,
Կիևյան փողոց – Օրբելի փողոց,
Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի,
Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց,
Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց,
Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ