26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկեսրոջ կողմից բռնության ենթարկված հարսի գործով դատարանը անհիմն որոշում է ընդունել/վիդեո/

Մայիսի 14-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը: Քրեական գործի համաձայն, քաղաքացի Հայկանուշ Միքայելյանը, ով հանդիսանում է Մարիամ Գեւորգյանի սկեսուրը որդու հետ միասին խոշտանգումների, ծեծի եւ բռնության է ենթարկել 20-ամյա հարսին՝ Մարիամ Գեւորգյանին:

Այսօր ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարիամ Գեւորգյանի գործով դժգոհության եւ վրդովմունքի մասին, քանի որ խոչընդոտվում են կոալիցիայի գործողությունները:

՛՛Սույն թվականի մայիսի 29-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում չհիմնավորված որոշում է կայացվել, որ դատական նիստն այսուհետ դռնփակ է անցկացվելու: Այսինքն, կոալիցիան եւ ԶԼՄ-ները զրկվում են դատավարությանը մասնակցելու եւ դատավարության ընթացքը լուսաբանելու իրենց իրավունքից՛՛,- ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանը:

Նրա համոզմամբ՝ դատավարության հետագա դռնփակ նիստերը կնպաստեն դատական համակարգի նկատմամբ ձեւավորված անվստահության մթնոլորտի աճին եւ դժգոհության ավելի մեծ ալիք կբարձրացնի:

Մարիամ Գեւորգյանի  ներկայացուցիչ, Նոնա Գալստյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ դռնփակ նիստի դեպքում, հնարավոր է, որ ճնշումներ կկիրառվեն տուժողների ու վկաների նկատմամբ:

՛՛Մենք գտնում ենք , որ Մարիամ Գեւորգյանի գործով դատավորը շահագրգիռ կողմ է, նա ակնհայտ առանց որեւէ հիմնավորման մերժեց օրենքով սահմանված կարգով նախատեսված գործի լուսաբանումը, եւ մենք ներկայացրել ենք նրա  ինքնաբացարկի պահանջը՛՛,- եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010թ հարուցվել է քրեական գործ այն փաստերի առթիվ, որ Հայկանուշ Միքայելյանն իր որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ միասին 2005-2010թթ ընթացքում առանձին դաժանությամբ ծեծի ու խոշտանգումների են ենթարկել Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մարիամ Գեւորգյանին:

18.09.2011թ համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Հայկանուշ Միքայելյանի մասով գործն ուղարկվել է դատարան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ