23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը: Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները:

Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ