30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անին կարող է ներառվել UNESCO-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում

2016 թվականին Անին կարող է ներառվել UNESCO-ի  մշակութային ժառանգության մշտական ցանկում: Քաղաքը 2012 թվականից ընդգրկված է UNESCO-ի ժամանակավոր ցուցակում միայն: Թուրքական «Turktime» լրատվական կայքը հայտնում է, որ UNESCO-ի մշտական ցանկում ընդգրկված են Թուրքիայի պատմամշակության  ժառանգության 15 կոթող, գրում է Ermenihaber.am-ը:

Դոցենտ Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից UNESCO-ի հայտերի պատրաստմանը, հայտնել է, որ UNESCO-ն համաշխարհային ժառանգության ցուցակում նոր կատեգորիաներ է ավելացրել, որոնցից մեկը մշակութային երթուղիներն են:

«Բազմամշակույթ Արևելքում կարելի է առավել տարածված մշակութային ժառանգության համար նախագծեր պատրաստել: Ինչպես օրինակ՝ հայկական մշակութային երթուղին, որը կարելի է ձևավորել Կարսից մինչև Վան, Քոնիա՝ ներառելով բոլոր գյուղերն ու եկեղեցիները և այդպես ներկայացնել UNESCO»,- ասել է Սալմանը՝ տեղեկացնելով, որ մեկ այլ տարբերակ էլ է հնարավոր, եթե Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ հուշարձանների մասով մեկ երթուղի ներկայացնեն՝ յուրաքանչյուրն իր տարածքում երաշխավորելով դրա պահպանությունը:

Սալմանը խոսել է նաև Ստամբուլի Թուզլայի հայկական մանկատանը պատկանող «Արմեն» ճամբարի մասին: «Ըստ իս՝ «Քամփ Արմեն»-ը պետք է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների մեջ: Սակայն խոսքը միայն տարածքի մասին չէ: Շենքը նույնպես պետք է պահպանել: Այդ շենքը երեխաների ձեռքով է կառուցվել: Ճարտարապետական հանճարի արդյունք չէ, սակայն, ըստ իս, հենց այն պատճառով, որ նրա կառուցման գործընթացն իր տեսակի մեջ եզակի է, այն պետք է պահպանել»,- եզրափակել է Սալմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ