02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար. 2 զինծառայող մահացել է, 2-ը վիրավոր է

Երեկ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երեկ ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ  կմում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- մասնավորապես նշվում է տարածված հաղորդագրությունում:

Դեպքի մասին երեկ տեղեկացրել էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վաղ առավոտյան՝ ժամը 06.45-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:

«Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ)»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ