05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԿԾՀ-ն 75 միլիոն դրամով կտուգանի ՀԷՑ-ին

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում նման որոշման նախագիծ է ներառված:

Տուգանքը պայմանավորված է ընկերության կողմից թույլ տրված մի շարք խախտումներով. մասնավորապես, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Բազմաղբյուրի բնակիչներից մեկը 2014-ի դեկտեմբերին ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքել իր Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար, սակայն Սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին չի միացվել:

Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզել է, որ Ընկերությունը օրենք է խախտել, տեղեկացնում է ՀԿԾՀ կայքը:

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ